«Ի-ՄԱՐԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

գրանցման համար՝ 269.110.1117158 • ՀՎՀՀ՝ 02284645

«Ի-ՄԱՐԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ գրանցման համար՝ 269.110.1117158, հվհհ՝ 02284645 ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 1․ Ընդհանուր դրույթներ Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) տարածվում է Օգտատիրոջ վերաբերյալ այն տեղեկատվության նկատմամբ, որն Ընկերությունը կարող է ստանալ իրեն պատկանող Հավելվածից, ինչպես նաև հնարավոր պահպանվող այն տեղեկատվության վրա, որը գաղտնի է երրորդ անձանց հայտնի չլինելու ուժով։ Սույն հարաբերությունները կարգավորվում են Գաղտնիության քաղաքականությամբ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև սույն հարաբերությունները կարգավորող կիրառելի ՀՀ իրավական ակտերով։ Հավելվածի օգտագործմամբ Օգտատերը կարող է անձնական տվյալներ փոխանցել Ընկերությանը, ինչպես նաև տալիս է իր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականության պայմանների վերաբերյալ, ուստի Գաղտնիության քաղաքականության պայմանների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում Օգտատերը պետք է զերծ մնա Հավելվածի օգտագործումից։ Ընկերությունը հասանելիություն է ստանում Օգտատիրոջ անձնական տվյալներին այն դեպքում, երբ վերջինս դրանք նշում է Հավելվածում, կամ տրամադրում է որևէ այլ եղանակով, ներառյալ էլեկտրոնային եղանակով, բանավոր կամ այլ միջոցներով։ Միևնույն ժամանակ Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել Ընկերությունից հեռացնել իր կողմից տրամադրված անձնական տվյալները կամ փոփոխել կամ թարմացնել կամ խմբագրել դրանք։ Ընկերությունը ստանձնում է պարտավորություն պահպանելու նաև այն տեղեկատվությունը, որը ենթակա է պահպանման երրորդ աձանց հայտնի չլինելու ուժով՝ անկախ դրա բնույթից, և սույն փաստաթուղթի կարգավորումները կիրառելի են նաև այդ հարաբերությունների նկատմամբ այնքանով որքանով դրանք վերաբերելի են։ Ընկերությունը կիրառում է անհրաժեշտ, բավարար իրավական, տեխնիկական, կազմակերպչական միջոցներ (գործիքակազմեր) Հավելվածի օգտագործումից հասանելի դարձած Պահպանվող և Անձնական տվյալների անվտանգությունը, պահպանվածությունն ապահովելու համար, մասնավորապես ոչ իրավաչափ, անօրինական, պատահական հասանելիությունից, կրկնօրինակումից, ոչնչացումից, փոփոխությունից, արգելափակումից, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից տվյալների պաշտպանությունն իրականացնելու նպատակով՝ պահպանելով ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային լավագույն փորձի կիրառումը։ 2․ Գաղտնիության քաղաքականություն գլխում օգտագործվող հիմնական հասկացություններ Ընկերություն՝ «Ի-Մարկ» ՍՊ ընկերություն․ Հավելված՝ E-Mark Invoice բջջային հավելված․ Օգտատեր՝ Հավելվածից օգտվող անձ․ Անձնական տվյալ` Գաղտնիության քաղաքականության 4-րդ գլխում սահմանված տվյալները Պահպանվող այլ տվյալ՝ Գաղտնիության քաղաքականության իմաստով Անձնական տվյալ չհանդիսացող ցանկացած այլ տվյալ, որը երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար․ Անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ․ Անձնական տվյալների փոխանցում՝ անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը. Անձնական տվյալների օգտագործում՝ անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին. Անձնական տվյալների ոչնչացում՝ գործողություն, որի արդյունքում հնարավոր չէ վերականգնել տեղեկատվական համակարգում առկա անձնական տվյալների բովանդակությունը. 3․ Սկզբունքներ • Թափանցիկություն Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է բացահայտել Օգտատերերին, թե Հավելվածի օգտագործման արդյունքում ինչ տվյալներ են հավաքվելու, օգտագործվելու, մշակվելու և փոխանցվելու, որ դեպքերում և ում կարող են դրանք փոխանցվել և ինչ նպատակով։ • Նվազագույն տեղեկատվության հավաքագրում Հավելվածի օգտագործման ընթացքում հավաքվում է բացառապես այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Հավելվածի՝ ըստ նպատակի գործարկման համար։ • Հսկողություն՝ Օգտատիրոջ կողմից Օգտատերը կարող է ցանկացած պահի սեփական նախաձեռնությամբ հետ կանչել Ընկերության կողմից իր Անձնական տվյալները մշակելու վերաբերյալ իր համաձայնությունը, ինչպես նաև դիմել Ընկերությանը՝ իր Անձնական տվյալների հավաքման, մշակման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ • Օրինաչափ օգտագործում Ընկերությունը պարտավորվում է օգտագործել Օգտատերերի Անձնական և Պահպանվող այլ տվյալները՝ բացառապես Գաղտնիության քաղաքականության և Հավելվածի օգտագործման ընդհանուր պայմաններում և կանոններում սահմանված, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակներին համապատասխան։ • տվյալների պաշտպանվածություն և անվտանգություն Ընկերությունը պարտավորվում է բացառել երրորդ անձանց կողմից Օգտատերերի անձնական տվյալների ոչ օրինաչափ (չհիմնավորված) հասանելիությունը։ • Հավելվածի օգտագործման կամավորության սկզբունք Օգտատերը Հավելվածից օգտվում է սեփական կամքով և կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա օգտագործումը։ 4․ Անձնական տվյալներ, որոնք կարող են ստացվել և մշակվել Ընկերության կողմից Գաղտնիության քաղաքականության շրջանակներում Օգտատիրոջ անձնական տվյալներն այն անձնական տեղեկություններն են, որոնք Օգտատերը տրամադրում է իր կամքով՝ Հավելվածում գրանցվելիս և/կամ դրանից օգտվելիս։ Անձնական տվյալները կարող են1 ներառյալ հետևյալ տեղեկությունները․ • անուն, ազգանուն, • հասցե, • հեռախոսահամար, • էլեկտրոնային փոստի հասցե, • ծննդյան ամսաթիվ, • իրավաբանակն անձի անվանումը, որի անունից իրականացվում է գործողություններ Հավելվածում։ Տվյալներ, որոնք ինքնաշխատ եղանակով փոխանցվում են Ընկերությանը Հավելվածն օգտագործելու արդյունքում, մասնավորապես՝ • բջջային հեռախոսի սերիական համարը, • Հավելվածում իրականացրած գործողությունների պատմությունը, դրանց ժամանակահատվածը, ամսաթիվը • օգտատիրոջ գտնվելու վայրը (ըստ Օգտատիրոջ ընտրության), • ավտոմատ կերպով փոխանցվող հնարավոր այլ տվյալ։ 5․ Անձնական տվյալների (Պահպանվող այլ տվյալների) հավաքման, մշակման նպատակները Ընկերությունը հավաքում և պահպանում է միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են մի կողմից Հավելվածի նպատակային գործարկումն ապահովելու համար, մյուս կողմից ՀՀ կառավարության որոշման պահանջներն ապահովելու նպատակով։ Ընկերությունն օգտագործում է Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով. • Օգտատիրոջ նույնականացում, • Օգտատիրոջը Հավելվածի գործարկման հնարավորությունների տրամադրում, • Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում, հարցերի պարզաբանում,, • Օգտատիրոջ հետ պայմանագրի կնքում, իրավունքների և պարտականությունների ծագում և հասցեականացում, • հասցեական տեղեկատվության տրամադրում, • Օգտատիրոջ կողմից տրամադրված, ներբեռնված տվյալների ամբողջականության և հավաստիության հաստատում, • Հավելվածի բարելավում և նոր գործիքների մշակում, • այլ նպատակներ, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև ՀՀ ներպետական այլ օրենքներով։ 6․ Անձնական, ինչպես նաև Պահպանվող այլ տվյալների մշակման և երրորդ անձանց տրամադրման պայմանները Օգտատերերի Անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալ­ների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Օգտատիրոջ Անձնական և այլ Պահպանվող տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակման, ցանկացած օրինական եղանակով, այդ թվում՝ անձնական տվյալների տեղեկատվական համակարգերում՝ ավտոմատացման միջոցների օգտագործմամբ կամ առանց նման միջոցների օգտագործման: Օգտատիրոջ կողմից տրամադրված Անձնական, ինչպես նաև Պահպանվող այլ տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիություն և ապահովվում է դրանց անվտանգությունը: Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ անձնական և այլ Պահպանվող տվյալները փոխանցել երրորդ անձանց, ներառյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, հետևյալ դեպքերում՝ • ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, • Օգտատիրոջ կողմից Հավելվածից օգտվելու նպատակների իրականացման շրջանակում, ներառյալ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակներով, • Օգտագործողի կամահայտնության և/կամ համաձայնության դեպքում, • փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջ կողմից Հավելվածից օգտվելու կամ Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրի կատարման համար, • Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, • ՀՀ համապատասխան իրավական ակտի, իրավանորմի հիմքով՝ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով։ 7․ Անձնական, ինչպես նաև Պահպանվող այլ տվյալների պահպանման և ոչնչացման կարգը/ժամկետները Օգտատիրոջ Անձնական և Պահպանվող այլ տվյալները պահպանվում են քանիդեռ տվյալներ հավաքելու և մշակելու նպատակներն իրականացված չեն և չի ստացվել Օգտատիրոջ դիմումը իր Անձնական և Պահպանվող այլ տվյալները ոչնչացնելու մասին։ Այդպիսի դեպքում Ընկերությունը պարտավորվում է ապահովել Հավելվածի տեղեկատվական բազայում հավաքագրված և պահպանվող՝ դիմումատու Օգտագիրոջ Անձնական և Պահպանվող այլ տվյալների ոչնչացումը տեխնիկապես հնարավոր ամենասեղմ ժամկետում։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օրինաչափ հիմքով մինչև դիմումի ներկայացումը երրորդ անձանց տրամադրված տեվյալները վերջիններիս բազաներից ոչնչացնելու համար։ 8․ Ընկերության և Օգտագործողի իրավունքներն ու պարտականությունները Գաղտնիության քաղաքականության շրջանակներում Օգտագործողն իրավունք ունի՝ • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ծավալներով ստանալ իր վերաբերյալ Անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն, • Յուրաքանչյուր պահի դադարեցնել Հավելվածի օգտագործումը, • Ընկերությունից պահանջել Անձնական և այլ Պահպանվող տվյալների հստակեցում, ճշգրտում, արգելափակում կամ ոչնչացում այն դեպքում, երբ Անձնական տվյալները թերի են, պարունակում են անճշտություններ, ձեռք են բերվել և օգտագործվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումներով, • հետ կանչել Անձնական և այլ Պահպանվող տվյալների մշակման համար տրված համաձայնությունը և/կամ ջնջել Հավելվածի օգտահաշիվը։ * Օգտատիրոջ կողմից Անձնական և այլ Պահպանվող տվյալների տրամադրումից հրաժարվելը, դրանց մշակման համար Ընկերությանը համաձայնություն տրամադրելուց հրաժարվելը կամ նախկինում տրված համաձայնությունը հետ կանչելը կարող են հանգեցնել Օգտատիրոջ նկատմամբ Ընկերության ունեցած պարտավորությունների հետագա կատարման անհնարինության, ինչի հետ կապված բացասական հետևանքների ռիսկը կրում է Օգտատերը։ Ընկերությունն իրավունք ունի՝ • ամբողջ ծավալով իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ վերջինիս վերապահված իրավասություններն ու իրավունքները, • իրականացնել Ընկերության կողմից օրինական ճանապարհով ստացված անձնական տվյալների մշակում՝ Գաղտնիության քաղաքականությամբ և Հավելվածի օգտագործման ընդհանուր պայմաններում և կանոններում սահմանված նպատակների իրականացման համար, • սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունն իր անձնական և այլ Պահպանվող տվյալներին այն դեպքում, երբ հասանելիությունը խախտում է երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը կամ նման պահանջ է ներկայացվել համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կողմից կամ սահմանված է օրենքով։ Օգտագործողը պարտավոր է՝ • Ընկերությանը տրամադրել հավաստի և ճշմարտացի տեղեկատվություն, տվյալներ և Հավելվածն օգտագործել ըստ դրա նպատակի, • պատշաճ կերպով կատարել երրորդ անձանց առջև ստանձնած պարտավորությունները, որոնց ուժով վերջինս Օգտագործում է Հավելվածը, • Հավելվածում չգրանցվել և չօգտվել դրանից, եթե վերջինիս 18 տարին լրացած չէ, իսկ գրանցված լինելու դեպքում այդ մասին հայտնել Ընկերությանը և դադարեցնել Հավելվածի օգտագործումը, • Իր կամ այլ Օգտատերերի Անձնական կամ Պահպանվող այլ տվյալների արտահոսքի կամ երրորդ անձանց կողմից դրանց անօրինական հասանելիության մասին կասկածներ (տեղեկություն) ունենալու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Ընկերությանը։ Ընկերությունը պարտավոր է՝ • Օգտատիրոջ պահանջով նրան տրամադրել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը, • ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակման նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ Անձնական և այլ Պահպանվող տվյալների դեպքում իրա­կանացնել անհրաժեշտ գործողություններ դրանք ամբողջականացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ, • օգտագործել ստացված Անձնական և Պահպանվող այլ տվյալները բացառապես Գաղտնիության քաղաքականության, Հավելվածի օգտագործման ընդհանուր պայմաններում և կանոններում և կիրառելի իրավական ակտներում նշված նպատակներով, • ապահովել Օգտատիրոջ Անձնական և Պահպանվող այլ տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը, • ապահովել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ գործառույթների կատարումը։ 9․ Գաղտնիության քաղաքականության շրջանակներում ծագած վեճերի լուծման կարգը Օգտատերն ու Ընկերությունը համաձայնում են յուրաքանչյուր վեճ լուծել բանակցությունների միջոցով՝ գրավոր նախապահանջների ներկայացմամբ։ Նախապահանջ ներկայացված լինելու պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է տասը աշխատանքային օրվա ընթացքում գրավոր եղանակով պատասխանել նախապահանջին։ Ցանկացած գրագրություն (ներառյալ՝ նախապահանջների ներկայացումը) Օգտատիրոջ և Ընկերության միջև տեղի է տեղի ունենում Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Նախապահանջների հիմքով վեճերի լուծման ձախողման դեպքում վեճը լուծվում է ՀՀ դատարանների կողմից՝ ՀՀ օրենսդրության կիրառմամբ։ 10․ Այլ դրույթներ Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Հավելվածում գրանցման պահից և հանդիսանում է Ընկերությանը պատկանող Հավելվածի օգտագործման ընդհանուր պայմանների և կանոնների անբաժանելի մասը: Գրանցվելով Հավելվածում և/կամ օգտագործելով այն՝ Օգտատերը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Գաղտնիության քաղաքականության բովանդակությանը և չունի որևէ առարկություն դրա վերաբերյալ: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից այն Հավելվածում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությամբ: Յուրաքանչյուր անգամ Հավելված մուտք գործելով Օգտատերը հավաստում է, որ ծանոթացել է և համաձայն է տվյալ պահին Հավելվածում առկա Գաղտնիության քաղաքականության խմբագրությանը: Գաղտնիության քաղաքականության որևէ մասի գործողության դադարեցումը կամ անվավերությունը չի հանգեցնում մյուս մասերի դադարեցման կամ անվավերության: E-Mark Invoice ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ Հաստատելով սույն ընդհանուր պայմանները և կանոնները՝ Դուք անվերապահ կերպով ընդունում եք դրանք և տալիս Ձեր համաձայնությունն առ այն, որ հավելվածի օգտագործումից բխող հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվեն այս փաստաթղթով։ Այն բառերը, որոնք գրվում են մեծատառով, ունեն սահմանումներով ամրագրված նշանակությունը։ Նշված սահմանումները նույն նշանակությունն ունեն ինչպես եզակի, այնպես էլ հոգնակի թվով օգտագործման դեպքում։ Սահմանումներ՝ Ի-Մարկ կամ Օպերատոր կամ Ազգային օպերատոր՝ ՀՀ կառավարության --- որոշմամբ սահմանված թվային դրոշմավորման ազգային օպերատոր ՀՀ ՊԵԿ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ՀՆԷՀ, file-online՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ ՀՎՀՀ՝ Հարկ վճարողի հաշվառման համար Տնտեսվարող՝ ապրնքաշրջանառության մասնակիցները (իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը), որոնք ունեն գործարքի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման համար կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունն էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում պարտադիր ներառելու պարտականություն, ինչպես նաև սույն պարտավորության իրականացման նպատակով ՀՀ ՊԵԿ ՀՆԷՀ-ում գրանցել է օգտատեր։ Օգտատեր՝ Տնտեսվարողը և/կամ Հավելվածն օգտագործող անձ, ով ունի հասանելիություն Հավելվածի որևէ օգտահաշվի Հավելված՝ Apple App Store և Google Play store հարթակներում ներկայացված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N312-Լ որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման Ազգային օպերատորի կողմից մշակված, վերջինիս պատկանող՝ Apple App Store և Google Play store հարթակներում ներկայացված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված E-Mark Invoice բջջային հավելված ԱԴԱՏՀ համակարգ՝ Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգ։ Նախատեսված է ապրանքների դրոշմավորման և հետագծելիության ու վերահսկողության ապահովման համար Դրոշմավորման ծածկագիր կամ Ծածկագիր՝ Ազգային օպերատորի կողմից գեներացված կամ Ազգային օպերատորի համակարգում գրանցված (փոխճանաչելիության դեպքում) նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից և ստուգման ծածկագրից Նույնականացման միջոց՝ ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի, ապրանքի պիտակի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ մատրիցային ծածկագրի ձևաչափով. Պայմաններ՝ Հավելվածի օգտագործման ընդհանուր պայմաններն ու կանոնները, ինչպես նաև քաղաքականությունները Սարք՝ Բջջային հեռախոս, որի միջոցով հնարավոր է օգտագործել Հավելվածը Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության --- որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով գործարքի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման համար կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում ներառելու պահանջը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 1.2. Օգտատերն օգտվելով Հավելվածից տալիս է անվերապահ համաձայնություն իր կողմից տրամադրվող ԱԴԱՏՀ-ում պարունակվող տեղեկություններն Օպերատորի կողմից հավաքագրելու, մշակելու և օգտագործելու համար՝ դրոշմավորված ապրանքների հետագծելիությունն ու դրանց նկատմամբ վերահսկությունն ապահովելու, ինչպես նաև անորակ և կեղծ ապրանքների տարածումը բացառելու նպատակով։ 1.3. Հավելվածի օգնությամբ օգտատերը կարող է սկանավորել ապրանքների Նույնականացման միջոցները և ուղարկել ՀՀ ՊԵԿ՝ Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում Դրոշմավորման ծածկագրեր ներառելու և դրանց քանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելու համար։ 1.4. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների Դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է դրոշմավորված ապրանքները ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին, իսկ մինչև այդ ժամկետը հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելու դեպքում՝ ստորագրման պահից կամ մինչև այդ ժամկետը ստացողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստելու դեպքում՝ հավաստման պահից։ Հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով։ 1.5. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասության անցումը դրոշմավորված ապրանքները ստացողին կատարվում է միայն դրոշմավորման վավեր ծածկագրերի մասով, իսկ դրոշմավորման ոչ վավեր ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունը մնում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողին (մատակարարին)։ 1.6. Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում կարող է փոփոխվել մինչև 1.4 կետով սահմանված՝ հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով դրոշմավորված ապրանքները ստացողին անցնելը։ 1.7. Մինչև հաշվարկային փաստաթուղթը ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքը ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ինքնաշխատ եղանակով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։ 2. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ/ ՄՈՒՏՔ ՀԱՎԵԼՎԱԾ 2.1. ԱԿՏԻՎԱՑՈՒՄ 2.1.1. Տնտեսվարողը պետական լիազոր մարմնի գրասենյակում՝ Ի-Մարկ/էլ.ՀՓ ենթաբաժնում, ստեղծում և ակտիվացնում է Օգտատիրոջ հաշիվը՝ շնորհելով Առաքիչի կամ Պահեստապետի լիազորություններով։ Լիազորի գրասենյակում Օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է անձնագրային տվյալներ՝ անձնագիր, սոց քարտ կամ նույնականացման քարտ։ Սույն կետի իմաստով Ազգային օպերատորը հասանելիություն չի ստանում պետական լիազոր մարմնի գրասենյակում լրացված անձնական տվյալներին։ 2.2. ՄՈՒՏՔ ՀԱՎԵԼՎԱԾ 2.2.1. Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել ՀՀ ՊԵԿ ՀՆԷՀ-ից ստացված Օգտանունը, կազմակերպության ՀՎՀՀ-ն և Օգտվողի գաղտնաբառը, այնուհետև սեղմել «Մուտք» կոճակը։ 3. ՀԱՎԵԼՎԱԾԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ 3.1. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ 3.1.1. Գլխավոր էջ Հավելված մուտք գործելուց հետո Առաքիչը հայտնվում է գլխավոր էջում։ Գլխավոր էջից հնարավոր է կապ հաստատել Օպերատորի զանգերի կենտրոնի հետ կամ գրել նամակ և առաջացած հարցերն արագ պարզաբանել։ Եթե Օգտատերն օժտված է և՛ Առաքչի և՛ Պահեստապետի լիազորություններով, ապա վերևի ձախ անկյունում սեղմելով Մատակարարում կոճակը կարող է փոխել իր դերը։ Եթե Օգտատերն ունի միայն մեկ դեր, ապա տեսնում է միայն այդ դերին համապատասխան գործողությունների ցանկը։ Հավելվածի Պրոֆայլ բաժնում հնարավոր է փոխել լեզուն, տեսնել Հավելվածի օգտագործման կանոններն ու ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը։ Առաքչի համար նախատեսված է նաև լրացնել և խմբագրել Մատակարարի տվյալները, որոնք օգտագործվում են սևագիր Հաշիվ կամ Ձևանմուշ ստեղծելու ժամանակ։ Հավելվածից կարելի է դուրս գալ, Պրոֆայլում սեղմելով «Դուրս գալ» կոճակը։ Առաքչի համար հասանելի ֆունկցիոնալությունները հնարավոր է գործարկել Գործողություններ կոճակը սեղմելով։ 3.1.2. Ավելացնել Դրոշմավորման ծածկագրեր Առաքիչը կարող է Հավելվածի միջոցով դուրս գրված և ստորագրման կամ ստուգման ենթակա Հաշվի մեջ սկանավորման միջոցով ներառել Ծածկագրեր։ Դրա համար ընտրում է «Ավելացնել ծածկագրեր» գործողությունը, որից հետո սկանավորում կամ ձեռքով մուտքագրում է Հաշվի սերիական համարը։ Հավելվածում ցուցադրվում է տվյալ Հաշիվը, որտեղ արտացոլված են Մատակարարի և Գնորդի տվյալները, դուրս գրման և մատակարարման ամսաթվերը, ապրանքացանկը։ Առաքիչը տեսնում է Հաշվում առկա ապրանքացանկը, և եթե առկա են դրոշմավորման ենթակա ապրանքներ, ապա պետք է Հաշվի մեջ Ծածկագրեր կցի՝ սեղմելով «Ավելացնել» կոճակը։ Բացված սկանավորման պատուհանում սկսում է սկանավորել դրոշմավորման ենթակա ապրանքները։ Բոլոր անհրաժեշտ Ծածկագրերը ներառելուց հետո սեղմում է «Ավելացնել» կոճակը։ Հավելվածը ստուգում է Ծածկագրերի իսկությունը։ Եթե անվավեր Ծածկագրեր չեն հայտնաբերվել, ապա Ծածկագրերը հաջողությամբ ներառվում են Հաշվի մեջ։ Առաքիչը կարող է սեղմել «Ուղարկել» կոճակը և հաստատել Հաշվի մեջ Ծածկագրերի ներառման գործողությունը։ Հաշիվը e-invoicing համակարգում թարմացվում է, իսկ Առաքիչը տեղափոխվում է Գլխավոր էջ՝ համապատսխան հաղորդագրությամբ։ Հավելվածը չի թույլատրում Հաշվում ներառել անվավեր Ծածկագրեր։ Եթե «Ավելացնել» կոճակը սեղմելուց հետո, հայտնաբերվում են անվավեր Ծածկագրեր, ապա Առաքչին առաջարկվում է հեռացնել դրանք։ Մինչև e-invoicing համակարգում Հաշվի թարմացումը, Առաքիչը հնարավորություն ունի նաև ավելացված Ծածկագրերը ջնջել ամբողջությամբ։ Առաքիչը կարող է հեռացնել Ծածկագրեր՝ ըստ անհրաժեշտության, այնուհետև ուղարկել տվյալները e-invoicing համակարգ։ 3.1.3. Խմբագրել հաշիվը Եթե դուրս գրված Հաշվի մեջ արդեն ներառված են Ծածկագրեր, բայց անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Ծածկագրերի փոփոխություն, ապա Առաքիչը կարող է Գլխավոր էջից, Գործողություններ բաժնից, ըտնրել «Խմբագրել հաշիվը» կետը, սկանավորել կամ մուտքագրել Հաշվի սերիան և համարը, ապա սեղմել «Փոխարինել ծածկագրերը» կոճակը։ Հաշվի խմբագրման ժամանակ հնարավոր է փոխարինել միայն միևնույն ապրանքատեսակի Ծածկագրերը (հեռացվող և ավելացվող ապրանքների GTIN ները պետք է նույնը լինեն)։ Հակառակ դեպքում, եթե անհրաժեշտ է իրականացնել քանականան փոփոխություն, ապա պետք է դուրս գրվի ճշգրտող հաշիվ։ Խմբագրում իրականացնելու համար նախ սկանավորվում է հեռացվող (վնասված) ապրանքի Ծածկագիրը, որից հետո սկանավորվում է ավելացվող ապրանքի Ծածկագիրը։ Հավելվածն իրականացնում է ստուգում, եթե Ծածկագրերը համարժեք են և վավեր, ապա Հաշիվը հաջողությամբ թարմացվում է։ Եթե ստուգման ընթացքում հայտնաբերվել է, որ Ծածկագրերը համարժեք կամ վավեր չեն, ապա Հավելվածը թույլ է տալիս փոփոխել ավելացվող Ծածկագրերը։ Այս դեպքում Առաքիչը կարող է նորից սկանավորել ավելացվող ապրանքի Ծածկագիրը և իրականացնել Ծածկագրի ստուգում և լիարժեք փոխարինում։ 3.1.4. Ստեղծել հաշիվ Այն դեպքերում, երբ նախօրոք հայտնի չէ, թե Գնորդն ինչ ապրանքներ է մտադիր գնել, ապա Առաքիչը կարող է մոտենալ վաճառակետ/պահեստ և ստեղծել սևագիր հաշիվ, այնուհետև ներառել Ծածկագրեր։ Դրա համար անհրաժեշտ է Գլխավոր էջի Գործողություններ բաժնից ընտրել «Ստեղծել հաշիվ» կետը։ Հերթականությամբ լրացնել առաջարկվող դաշտերը։ Հաշվիը ստեղծելուց հետո հնարավոր է Հաշվում ներառել Ծածկագրեր։ Ավելացված Ծածկագրերի հիման վրա, Հաշվի մեջ ինքնաշխատ կերպով, ձևավորվում է ապրանքացանկը։ Պարտադիր բոլոր դաշտերը լրացնելուց հետո հնարավոր է սևագիր Հաշիվ ստեղծել e-invoicing համակարգում։ 3.1.5. Ստեղծել ճշգրտող հաշիվ Հավելվածի միջոցով Առաքիչը կարող է ստեղծել ճշգրտող հաշիվ։ Ավելացումով ճշգրտող Հաշվի դեպքում սականավորման պատուհանում Առաքիչը սկանավորում է այն ապրանքների Ծածկագրերը, որոնք անհրաժեշտ է ավելացնել Հաշվում։ Ավելացվող ապրանքների Ծածկագրերը պետք է նույնական լինեն հաշվում առկա Ծածկագրերին։ Նվազեցումով ճշգրտող Հաշվի դեպքում սկանավորման պատուհանում Առաքիչը սկանավորում է այն ապրանքների Ծածկագրերը, որոնք անհրաժեշտ է հեռացնել Հաշվից։ Սկանավորվող ապրանքների Ծածկագրերը պետք է պարունակվեն ճշգրտվող և ավելացումով ճշգրտող Հաշիվների մեջ։ Հակառակ դեպքում հանարվոր չի լինի ներառել Ծածկագրերը։ Նվազեցվող ապրանքների Ծածկագրերը պետք է նույնական լինեն հաշվում առկա Ծածկագրերին։ 3.1.6. Ստեղծել և օգտագործել ձևանմուշ Առաքիչների աշխատանքը դյուրինացնելու և մատակարարման գործընթացն արագացնելու համար, Հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել ձևանմուշ, որը թույլ կտա գնորդի տվյալները լրացնել ու պահպանել, իսկ նոր սևագիր Հաշիվ ստեղծելու ժամանակ օգտագործել արդեն պատրաստի տվյալները։ Ձևանմուշ հնարավոր է ստեղծել նաև նոր սևագիր Հաշիվ ստեղծելու ժամանակ։ Դրա համար անհարաժեշտ է Հաշիվը ստեղծելու վերջին փուլում միացնել ձևանմուշ կոճակը և մուտքագրել ձևանմուշի անվանումը։ Ստեղծված ձևանմուշները հնավոր է օգտագործել նոր սևագիր Հաշիվ ստեղծելու ժամանակ։ Անհրաժեշտ է միայն առաջարկվող ցանկից ընտրել Գնորդի հասցեն և ավելացնել Ծածկագրերը։ Ձևանմուշները հնարավոր է ջնջել։ 3.2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ 3.2.1. Գլխավոր էջ Հավելված մուտք գործելուց հետո Պահեստապետը հայտնվում է գլխավոր էջում։ Եթե Օգտատերն օժտված է և՛ Առաքչի, և՛ Պահեստապետի լիազորություններով, ապա վերևի ձախ անկյունում սեղմելով Մատակարարում կոճակը կարող է փոխել իր դերը և սկսել ընդունել ապրանքներ։ Եթե Օգտատերն ունի միայն մեկ դեր, ապա տեսնում է միայն այդ դերին համապատասխան գործողությունների ցանկը։ Գլխավոր էջից հնարավոր է կապ հաստատել «Ի-Մարկ» ազգային օպերատորի զանգերի կենտրոնի հետ կամ գրել նամակ և առաջացած հարցերն արագ պարզաբանել։ Պահեստապետը կարող է այցելել Պրոֆայլ և կատարել համապատասխան կարգավորումներ։ Ինչպես նաև հնարավոր է փոխել լեզուն, տեսնել Հավելվածի օգտագործման կանոննրն ու ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը։ Հավելվածից կարելի է դուրս գալ, Պրոֆայլում սեղմելով «Դուրս գալ» կոճակը։ Հավելվածով Պահեստապետի համար հասանելի ֆունկցիոնալությունները հնարավոր է գործարկել Գործողություններ կոճակը սեղմելով։ 3.2.2. Ծածկագրերի ստուգում Եթե Պահեստապետն ունի միայն ստուգելու դեր, ապա Հավելվածը հնարավորություն է տալիս կատարել միայն Ծածկագրերի ստուգում։ Եթե Ծածկագրերը համապատասխանում են և վավեր են, ապա Հավելվածով հաստատվում է Ծածկագրերի իսկությունը, իսկ Ի-Մարկ համակարգում իրականացվում է Ծածկակգրերի սեփականատիրոջ փոփոխություն։ 3.2.3. Հաշվի ստորագրում Եթե Պահեստապետն ունի միայն ստորագրելու դեր, ապա Հավելվածը թույլատրում է Հաշվում նշել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» և Ստորագրել Հաշիվը։ Եթե Պահեստապետն ունի ստուգելու և ստորագրելու դերեր, ապա Հավելվածը թույլատրում է նախ ստուգել Ծածկագրերի իսկությունը, կամ բաց թողնել ստուգման պրոցեսը, հետո ստորագրել Հաշիվը։ Պահեստապետը կարող է նշել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» դաշտը, որի հետևանքով, Հաշիվը ստորագրելուց հետո Ի-Մարկ համակարգում կփոխվեն Ծածկագրերի կարգավիճակները և սեփականատերը։ 4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.1. Օգտագործողն իրավունք ունի՝ 4.1.1. Անխափան օգտվել Հավելվածից՝ վերջինիս օգտագործման կարգը պահելու պայմաններում, 4.1.2. Օպերատորի զանգերի կենտրոնից ստանալ օժանդակություն Հավելվածի օգտագործման հետ կապված, 4.1.3. Ծանուցվել Պայմանների փոփոխության մասին դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օր առաջ, 4.1.4. Հավելվածից օգտվելիս որևէ անհամապատասխանության կամ սխալի հայտնաբերման դեպքում հայտնել Օպերատորին, 4.2. Տնտեսվարողն իրավունքի ունի՝ 4.2.1. Ինքնուրույն Օգտատիրոջը շնորհել առաքիչի և պահեստապետի լիազորություններով։ 4.2.2. Ինքնուրույն որոշել անհրաժեշտ առաքիչների և պահեստապետների քանակը։ 4.2.3. Սեփական պատասխանատվությամբ հասանելիություն տրամադրել իր անունից Հավելվածից օգտվելու իրավասություն ունեցող անձանց, 4.3. Օգտագործողը պարտավոր է՝ 4.3.1. Հավելվածից օգտվել բարեխղճորեն՝ դրա օգտագործման պայմաններին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, 4.3.2. Հավելվածում գրանցվելիս և ապրանքները սկանավորելիս ներբեռնել միայն հավաստի, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, 4.3.3. Համապատասխան ծանուցում ստանալու դեպքում թարմացնել Հավելվածը՝ հակառակ դեպքումկրելով դրա բացասական հետևանքները, 4.3.4. Ձեռնպահ մնալ Հավելվածի մուտքի տվյալները երրորդ անձանց տրամադրելուց կամ առանց իրավաչափ հիմքի այլ կերպ երրորդ անձանց Հավելվածին հասանելիություն տրամադրելուց։ Այդպիսի դեպք բացահայտելու դեպքում անհապաղ կապ հաստատել Օպերատորի զանգերի կենտրոն։ 4.4. Օպերատորն իրավունք ունի՝ 4.4.1. Ապրանքների հետագծելիության ապահովման նպատակով հավաքագրել և պահպանել տվյալներ, մշակել և դրանք տրամադրել հարկային մարմնին (պետական լիազոր մարմին), 4.4.2. Միակողմանի փոփոխություններ և/կամ լրացումներ կատարել Պայմաններում՝ դրանք հասանելի դարձնելով Օգտատերերին Հավելվածի միջոցով։ Հավելվածում տեղադրելու պահից դրանք պարտադիր են դառնում Հավելվածի յուրաքանչյուր Օգտատիրոջ համար, 4.4.3. Բլոկավորել Օգտատիրոջը, եթե առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վերջինս Հավելվածից օգտվում է ոչ բարեխղճ կերպով (ներառյալ՝ ՀՀ օրենսդրության և սույն պայմանների խախտումներով), 4.4.4. ՀՀ օրենսդրության փոփոխություններով պայմանավորված փոփոխություններ կատարել Հավելվածի գործառույթներում։ 4.5. Օպերատորը պարտավոր է՝ 4.5.1. գործադրել անհրաժեշտ միջոցները Հավելվածից օգտվելու հնարավորությունն ու վերջինիս անխափան աշխատանքն ապահովելու համար, 4.5.2. միջոցներ ձեռնարկել Հավելվածի միջոցով փոխանակվող տեղեկատվության գաղտնիության և այն երրորդ անձանց չլիազորված մուտքերից և օգտագործումից պաշտպանելու ուղղությամբ, ներառյալ Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պահանջների պահպանման ուղղությամբ։ Այս ընդհանուր կանոնից բացառություն է կազմում այն դեպքը, երբ Հավելվածին երրորդ անձանց հասանելիությունը թույլատրվել է Տնտեսվարողի (ներառյալ՝ վերջինիս աշխատողների և այլ լիազորված անձանց) կողմից, որի համար պատասխանատվություն կրում է Տնտեսվարողը՝ 5-րդ գլխում սահմանված կարգով։ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. 5.1. Տնտեսվարողը պատասխանատվություն է կրում ինչպես իր, այնպես էլ ՀՆԷՀ-ում գրանցված Օգտատերերի գործողությունների համար։ Սույն կետը չի բացառում Օգտատիրոջ կողմից իր գործողությունների/անգործության համար պատասխանատվություն կրելու դեպք(եր)ը ևս։ 5.2. Օգտագործողը պատասխանատվություն է կրում անվավեր Ծածկագրերի մասին հաղորդագրության անտեսմամբ ուղարկված տեղեկատվության համար։ 5.3. Տնտեսվարողն անձամբ է պատասխանատվություն կրում Հավելված մուտք գործելու կոդերը երրորդ անձանց բացահայտելու դեպքում։ 5.4. Սույն կետի 5.1-5.3 կետերում նախատեսված արարքների կատարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կամ սույն պայմանների այլ խախտմումներով Հավելվածի օգտագործումը կարող է հանգեցնել ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության (ներառյալ՝ վնասի հատուցման), այնպես էլ Տնտեսվարողի կողմից Հավելվածի օգտագործման դադարեցման (էջի բլոկավորման)։ 5.5. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Տնտեսվարողի կողմից տրամադրված/ուղարկված/ներբեռնված/վերադարձված տեղեկատվությունում պարունակվող անվավեր ծածկագրերի, ինչպես նաև այլ տվյալների համար, Օպերատորը միայն փոխանցում է իր ստացված տեղեկատվությունը, տվյալը, տեղեկությունը ՀՀ ՊԵԿ։ 6. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ․ 6.1. Օպերատորն իրավունք ունի միակողմանի փոփոխել (լրացնել) Պայմանները՝ ծանուցելով Օգտատերերին համապատասխան փոփոխությունների մասին։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հավելվածում հրապարակման պահից 3 օր հետո։ Փոփոխության հիմք կարող է հանդիսանալ, ի թիվս այլնի, համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունը։ 6.2. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Հավելված մուտք գործելու և/կամ օգտվելու դեպքում դրանք համարվում են Օգտատիրոջ կողմից անվերապահորեն ընդունված: 7. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ․ 7.1. Օպերատորը ծանուցումներն ուղարկում է իր ընտրությամբ՝ Հավելվածի միջոցով կամ այլ կապի միջոցներով, որով այդ պահին հնարավոր է ծանուցել բոլոր Օգտատերերին՝ տեղեկատվական բազայի առկայության դեպքում։ Եթե օրենսդրությամբ սահմանվել է այնպիսի ծանուցման եղանակ, որը պետք է օգտագործվի Օպերատորի կողմից, ապա օգտագործվում է այդ տարբերակը։ 8. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ․ 8.1. Հավելվածի հետ կապված բողոքներ, առաջարկներ կամ դիմումներ ունենալու դեպքում Տնտեսվարողը դիմում է Օպերատորին իրեն հասանելի տարբերակներով՝ զանգի կամ գրավոր (ներառյալ՝ էլ. փոստի հասցեին) նամակ ներկայացնելու միջոցով։ 8.2. Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին, առաջարկներին և դիմումներին ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 8.3. Բողոքի կապակցությամբ ծագած վեճը բանակցությունների միջոցով 1 ամսվա ընթացքում չլուծվելու դեպքում, այն ենթակա է լուծման դատական կարգով՝ ՀՀ օրենսդրության հիման վրա։ 9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ․ 9.1. Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։ Հավելվածը մշակելիս և դրա հետագա բոլոր բարելավումներն իրականացնելիս հիմք է ընդունվում ՀՀ օրենսդրությունը։ 9.2. Տնտեսվարողը երաշխավորում է, որ օգտագործման պայմաններն իր համար հասկանալի են և ամբողջությամբ ընդունելի: